Սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, թե արդեն սովորել է առաջին հորիզոնականում մնալու համար մղվող մշտական պայքարին։
«Ես առաջին անգամը չէ, որ նման իրավիճակում եմ հայտնվում։ Վերջին մի քանի տարիներին առաջին հորիզոնականի համար ես պայքարում եմ Նադալի եւ Ֆեդերերի հետ։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ եւ փորձում եմ դրան ավելի պարզ մոտենալ։
Ես չեմ կարող ազդել Ֆեդերերի խաղի վրա, սակայն կարող եմ որքան հնարավոր է շատ հաղթել։ Եթե ես շարունակեմ հաղթել եւ խաղալ այնպես լավ, ինչպես այսօր, ապա հիանալի հնարավորություններ կունենամ, սակայն մյուս կողմից՝ Ռոջերն այժմ անհավանական թենիս է ցուցադրում», – նշել է Ջոկովիչը: