«Ժողովուրդ»-ին դատի տված քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը, որը վիրավորվել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի փոխարեն, երկար ժամանակ է, ինչ միայնակ է ներկայանում դատարան: Վերը նշված նախկին ու ներկա պաշտոնյաները, որոնք գործում ներգրավված են որպես երրորդ անձինք, դատարան չեն ներկայանում: Մի քանի օր առաջ «Ժողովուրդ»-ը Աշոտ Մարկոսյանին հանդիպեց կառավարության շենքի առջեւ եւ փորձեց պարզել, թե ինչու դատարան չի ներկայանում, եթե այդքան վիրավորված ու զրպարտված է: «Կառավարության նիստի էի դատի օրը, ո՞նց ներկայանայի: Ի դեպ, անցած անգամ գնացել էի, մարդ չկար, գալիս եմ, ո՞նց չեմ գալիս»,-պարզաբանեց Մարկոսյանը` ըստ էության ստելով:
Հիշեցնենք, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից «Ժողովուրդ»-ն օրինական նամակ էր ստացել, որտեղ նշված էր, թե ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը եւ ներկայիս վարչության պետ Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանն օրենքի խախտմամբ գումարներ են աշխատել: Մենք, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները եւ ներկայացնելով երկու կողմերի տեսակետը, նյութ էինք հրապարակել: Սակայն հաջորդ օրը խմբագրություն էր եկել ոմն Գուրգեն Աղաջանյան ու հերքում էր պահանջում: Դրանից հետո հասկացավ, որ խիստ վիրավորվել է Կիրակոսյանի եւ Մարկոսյանի փոխարեն ու դիմեց դատարան` 800 հազար դրամի փոխհատուցման պահանջով:
Դատական հերթական նիստը կկայանա մայիսի 17-ին:
ԴԱՏԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ