
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք, նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց:
Օպերատիվ տվյալներով, հանրապետությունում արտադրվել է 665 000 տոննա կարտոֆիլ, նախորդ ողջ տարվա 660 500 տոննայի դիմաց:
Հոկտեմբերի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20 000 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 048 տոննայի դիմաց:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին