
Աշխատանքի ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից որևէ վատ բան չեմ նկատել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ս. Խաչատրյանի վերանշանակմանը, այս մասին նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նույնպես նշեց, որ լավ է վերաբերում, և դա պատճառաբանեց այն հանգամանքով, որ Սուրիկ Խաչատրյանը շատ բաներ է արել երկրի համար, մասնակցել է պատերազմի ու արյուն է թափել:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո մարզպետը հրաժարական էր տվել, իսկ պաշտոնին նշանակվել էր Վահե Հակոբյանը: Սակայն վերջերս Ս. Խաչատրյանը կրկին վերանշանակվեց իր պաշտոնին, որն էլ առաջացրել է շատերի դժգոհությունը: