ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ Ջրվեժից Վարդաշեն ընկած գյուղամիջյան ճանապարհին ավտոմեքենա է այրվել: Այն հաշվառված է Երեւան քաղաքի Կուզնեցովի 5 շենքի 23 բնակարանի բնակչուհի, 55-ամյա Գայանե Մարտիրոսյանի անվամբ: Սակայն չի պարզվել դիակի ինքնությունը:

 

 

ՀԱՐՑ. 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Պատրաստվում եմ աշխատել մասնավոր հաստատությունում: Կցանկանայի տեղեկանալ՝ առավելագույնը որքա՞ն աշխատաժամանակ է սահմանվում ինձ համար, եւ ընդհանրապես՝ հաշմանդամների համար:

Նարեկ Հովհաննիսյան (36 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է հաշմանդամի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Ոչ լրիվ աշխատաժամանակի տեւողությունը եւ դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ, եւ կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում: Ամենամյա արձակուրդի տեւողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաեւ՝ աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ հաշմանդամության համար ոչ լրիվ աշխատաժամանակ սահմանվում է հաշմանադամի պահանջով, բժշկական փորձաքննության հիման վրա, գործատուի եւ աշխատողի համաձայնեցմամբ: Իսկ ոչ լրիվ աշխատաժամանակը հաշմանդամության դեպքում հիմք չի կարող հանդիսանալ աշխատանքային ստաժը, ամենամյա արձակուրդը կամ աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրացնելու ժամանակ սահմանափակումներ կիրառելու համար:

 
ՀԱՐՑ. Ես գտնվում եմ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ 1-ին երեխայի համար, նա 2,7 տարեկան է: Հիմա 30 շաբաթական հղի եմ, գործատուին ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկը, սակայն գործատուն չի վճարում նպաստը՝ պարզաբանելով, որ պիտի աշխատեի գոնե 6 ամիս: Խնդրում եմ՝ պարզաբանե՛ք:

Նելլի Պետրոսյան (28 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված է, որ նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի՝ օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Եկամուտ են համարվում եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները եւ օրենքով սահմանված նպաստը: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը: Ելնելով վերոգրյալից` Ձեր գործատուն պետք է վճարի Ձեզ հղիության եւ ծննդաբերության նպաստը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում պատրաստվում է փոփոխություններ մտցնել, արդյունքում՝ հնարավոր է կրճատվեն մինչծննդաբերական եւ հետծննդաբերական փոխհատուցման չափերը: Իսկ այսպիսի օրենքների ընդունումը չի կարող չհարուցել քաղաքացիների վրդովմունքը:




Լրահոս