Ինչու Տարոն Մարգարյանը չի մասնակցում քննարկումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին աշխատանքային խմբով գտնվում է Հորդանանում: Այս մասին 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նա նշեց, թե քաղաքապետը մասնակցելու է համաձայնագրի ստորագրմանը և հավելեց, թե Տ. Մարգարյանի՝ նիստերին չմասնակցելու մասին նախօրոք զգուշացվել է Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե Տարոն Մարգարյանն արդեն երեք տարի չի մասնակցում քննարկումներին և լքեց դահլիճը:




Լրահոս