Մարդն ուզեցել է այլ բնագավառում աշխատի. Սարգիս Սահակյանը՝ Արմեն Գևորգյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հիմք չի համարում այն հրապարակումները, թե Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման պատճառով: Լրագրողների հետ զրույցում նշելով այս մասին՝ նա հավելեց, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

«Բայց ինչո՞ւ պիտի այդ պատճառով հրաժարական տար, ես չեմ հասկանում», – ընդգծեց նա:

Այն հարցին, թե տեղյակ է, թե ինչու փոխվարչապետը հրաժարական տվեց, նա պատասխանեց. «Մարդը չի ուզեցել, ուզեցել է այլ բնագավառում աշխատել: Բառացի մեկնաբանել է, ասել է, որ չի ուզում, այլ աշխատանքի է անցնում: Ինքը ներկայացրել է, ես մնացած վարկածները հո չեմ մեկնաբանելո՞ւ», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել Տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոններից: Շատերը դա կապում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հետ:




Լրահոս