
Հանրահավաքներ միշտ էլ կարող են լինել, բայց չեմ վախենում դրանից: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքին, այս մասին նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Իհարկե, վախ չունեմ: Եթե խոսքը վերաբերում է վախին, պետք է ասեմ՝ այո, սոցիալական լարվածություն կա, սոցիալական խնդիրներ կան, աշխատատեղերի խնդիրներ կան, կա ինչ-որ չափով դժգոհ մաս, բայց ցույցերից և միտինգներից մենք չենք վախենում, այլ ընդհակառակը՝ փորձում ենք մեզ համար դրական ինչ-որ բաներ քաղենք, որպեսզի տեսնենք, թե ինչ հարցեր են բարձրացնում, ինչի համար են մեզ քննատադում, մենք դրանից հետևություն ենք անում», -ընդգծեց նա՝ հավելելով, որ իր ղեկավարած մարզում իշխանափոխության վտանգ չկա:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ, անդրադառնալով եռյակի պահանջներին, նշեց. «Այդ շատ ու շատ պահանջները մենք էլ ենք դնում, իրենց դնելով հո չի միայն»: Նա նշեց, որ իշխանափոխության համար սահմանադրական ճանապարհ կա, կգա ընտրությունների ժամանակը, իրենք էլ թող մասնակցեն ընտրություններին: