
«Մարդ, երբ գնում է ինչ-որ մի տեղ, ինքն է որոշում, թե ուր գնա»:
Նկատենք, որ Հայաստանից արտագաղթող քաղաքացիները ոչ թե ըստ նախասիրությունների են իրենց նոր բնակատեղին ընտրում, այլ բոլորովին ուրիշ հանգամանքների ազդեցությամբ: Հանգամանքներ ասվածն էլ հանրագումարում գոյության հույսն է, որն արտագաղթի է հանգեցնում: Շատերը կուզեին որոշել ու Հայաստան վերադառնալ, բայց Հայաստանի միգրացիայի վարչության պետ Եգանյանն ու նրա ղեկավարած կառույցը որքան էլ հաշվեն, նման բացառիկների հազիվ թե գտնեն: Հաշվեկշիռը մեկնողների օգտին է: Եւ իսկապես, մարդիկ գնալուց առաջ մեկնելու վայր են ընտրում ու նոր արտագաղթում: