ԱՄՆ-ի Փենսիլվանիայի Days Inn Penn State հյուրանոցի հսկիչ տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է հյուրանոցի դատարկ ճեմասրահ ներխուժել վախեցած եղնիկը: Նրան հաջողվել է ներս սողոսկել՝ պոզահարելով ավտոմատ բացվող ապակյա դռները: Ապշած աշխատակցի աչքի առջև կենդանին սրընթաց անցել է սրահով:
Տղամարդուն սկզբում թվացել է, թե հյուրանոցի տարածք է ներխուժել հարբած այցելու:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, ավելի ուշ եղնիկին բռնել են կենդանիների պաշտպանության կազմակերպության մասնագետները: Ցավոք, նրանք չեն կարողացել հանդարտեցնել կենդանուն և ստիպված են եդել քնեցնել նրան: