
Հոկտեմբերի 29-ի առավոտյան Տոլյատիում «Շեյլ» մարզական ակումբի հարևանությամբ սպանվել է 37-ամյա ադրբեջանցի, որ հայտնի է Ռուսլան Սեիդով մականունով:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Ռուսլան Սեիդովը հովանավորել է նախկին ԽՍՀՄ ասիական հանրապետությունների ներկայացուցիչներին, որոնք բանջարեղերի և մրգի առևտրով էին զբաղվում քաղաքի Կենտրոնական շրջանի մթերային բազաներից մեկում:
Հայտնի է, որ մարդասպանը կրակել է Կալաշնիկովի ինքնաձիգից: Սպորտային ակումբին է մոտեցել ռուսական մակնիշի ավտոմեքենա, որից անհայտ անձը առնվազն չորս անգամ կրակել է տուժածին, ով այդ պահին դուրս գալիս է եղել ակումբից:
Դրանից հետո դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է կասկածյալի այրված ավտոմեքենան, որի մեջ է եղել հանցանքի գործիքը՝ ինքնաձիգը:
Սպանվածը Սումգայիթի բնակիչ, 1978թ. ծնված Ռուսլան Սեիդովն է: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա մտերիմ է եղել Տոլյատիում հայտնի հեղինակության հետ՝ թաթարական կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավար Շամիլ Դանիիլովին, ով հանցավոր աշխարհում հայտնի է դարձել դեռևս 90-ականների սկզբում: