Ոչ մի նոր հանք Հայաստանում. Համահայկական բնապահպանական ճակատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ օտարերկրյա տարբեր ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: Հիմա էլ բրիտանական օֆշորային գոտիներից մեկում գրանցված Լիդիան Ինթերնեյշնալ ընկերությունն է փորձում ամեն կերպ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչի փիար ակցիաների շրջանակներում կազմակերպում է տարբեր ձևաչափերի քննարկումներ և կոնֆերանսներ:

Հանքարդյունաբերողներն արդեն հմտացել են տարբեր միջոցառումներ կազմակերպելու միջոցով հանրության աչքին թոզ փչելու մեջ: Հերթական շոու-ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ից 18:00, Հայաթ Պլեյս Հյուրանոցում (Վազգեն Սարգսյան փող. 26/1), որտեղ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակը (ԿՏԲԿ), Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» շրջանակներում կազմակերպում է Լիդիան Ինթերնեյշնալի և Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից մշակված Ամուլսար ծրագրի նախնական Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման զեկույցի քննարկումը, որը պատրաստվել է ծրագրի ներկա (IFC և EBRD) և հնարավոր ֆինանասավորող կազմակերպությունների պահանջներին (Equator Principle Financial Institution) համապատասխան:

Տարբեր մասնագետների և հանրության ներկայացուցիչների կողմից բազմիցս խոսվել է Ամուլսարի ծրագրի մասին, հիմնավորվել, թե ինչ բնապահպանական, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ նաև սոցիալական ու ռազմավարական աղետների այն կարող է հանգեցնել, սակայն մեզ անհայտ պատճառներով այս ծրագիրը համառությամբ փորձում են կյանքի կոչել: Կներկայացվեն նաև հանքարդյունաբերական ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

Ուստի, հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:30, հավաքվում ենք Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց և շարժվում դեպի Հայաթ Պլեյս Հյուրանոց: Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ընդդեմ նոր և կործանարար հանքարդյունաբերական ծրագրերի:




Լրահոս