
Թենիսիստ Էնդի Մարեյը, հաղթելով Վալենսիայի մրցաշարում, կարողացել է բարձրանալ միջազգային վարկանշի 8-րդ հորիզոնական:
«Ես ոչ միայն ձգտում էի մասնակցել ATP-ի Ամփոփիչ մրցաշարին, այլև` կրկին վերադառնալ լավագույն ութնյակ: Կարծում եմ, որ վերջին հանգամանքն ավելի կարևոր է: Այդ պատճառով ես US Open-ից հետո շատ հանդիպումներ անցկացրի: Մրցաշրջանի սկիզբն այնքան էլ հաջող չէր, ես ահավոր էի խաղում, բայց հետո կարողացա վերադառնալ իմ մակարդակին», – ընդգծել է Մարեյը: