ՎՐԴՈՎՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նունե Եսայանի մենահամերգը Ստամբուլում տարատեսակ խոսակցությունների առիթ տվեց: Մե՛կ նրան քննադատեցին, որ համաձայնել է այնտեղ ելույթ ունենալ, մե՛կ գրեցին, թե 13 հազար դոլարով իր հոգին է բացել թուրքերի առաջ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ էլ իբրեւ թե երգչուհին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Սահմանները քաղաքական պատճառներով փակ են, սակայն մեր սրտերն են բաց»: Այս եւ այլ հայտարարություններն էլ մեծ աղմուկ բարձրացրին հայկական մամուլում: Ոմանք նույնիսկ գրեցին. «Ի՞նչ իրավունք ունի Նունե Եսայանն ամբողջ ազգի անունից նման հայտարարություններ անել»: Իսկ թե ինչ է այս ամենի մասին մտածում երգչուհին, կիմանանք շուտով` Նունեի կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Երգչուհին շատ վրդովված է նման հրապարակումներից  եւ հայտարարել է, որ գրողներն իրենց պատասխանը կստանան: Նունեի խոսքերով՝ իր այս մենահամերգով նա ի կատար է ածել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի երազանքը: Իսկ «Հուրիեթ» պարբերականին երգչուհու տված  հարցազրույցը կարող եք  կարդալ այս հասցեով՝ http://www.hurriyetdailynews.com/armenian-pop-artist-calls-for-peace-before-concert.aspx?pageID=238&nID=20464&NewsCatID=383 ու տեսնել՝ ասել է երգչուհին նման բան, թե ոչ: Իրականում Նունե Եսայանի` «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում բոլորովին այլ միտք է արտահայտում:




Լրահոս