Daily Mail-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում՝ Աբրի Կաստանե քարանձավում, հնագետները հայտնաբերել են հնագույն արվեստի նմուշ, որը 37.000 տարվա վաղեմություն ունի: Նմուշն իրենից ներկայացնում է գծիկով շրջանակ, որը, ըստ գիտնականների, կնոջ սեռական օրգանի պատկերում է: Այն իր վաղեմությամբ թվագրվում է օրինյակյան դարաշրջանի (մ.թ.ա. 40.000-28.000թթ.)
Ըստ հնագետների՝ սա ցույց է տալիս, որ մեր նախնիներին հետաքրքրել է մարդու ծնունդի գաղտնիքը: Ինչպես նշել է հնագետների խմբի ղեկավարը, այն կարող է լինել օրինյակյան մշակույթի նմուշ, քանի որ օրինյակյան հասարակության ներկայացուցիչների եւ այժմյան մարդկանց միջեւ կան բազմաթիվ նմանություններ, եւ նրանք եւս զբաղվում էին քանդակագործությամբ ու պատկերագրությամբ:
ԱՄԵՆԱՀԻՆ ԷՐՈՏԻԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ