ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լինելով Ջավախքի հայ՝ հաճախ Վրաստան  եմ գնում եւ ուզում եմ այնտեղից հետս մրգեր եւ այլ ապրանքներ բերել (ոչ մեծ քանակությամբ): Հետաքրքիր է իմանալ՝ մաքսային աշխատողները կարո՞ղ են վերցնել մեր ապրանքները կամ փաստաթղթերը: Ո՞ր դեպքերում է դա հնարավոր:

Անի Բագրատյան, 35 տարեկան, հաշվապահ


ՊԱՏԱՍԽԱՆ. Կարող են, եթե այդ ապրանքները մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ են, մաքսային սահմանով դրանց տեղափոխման համար օգտագործվել է տվյալ տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթի քննության համար անհրաժեշտ են այդ փաստաթղթերը:

«Իրավունքների պաշտպանություն առանց
սահմանների» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այդպես էլ անհասկանալի է, թե քաղաքացին ի վերջո կարող է քիչ քանակությամբ մրգեր ու այլ ապրանքներ Հայաստան ներկրել: Հայտնի է, որ Վրաստանը հատկապես ցիտրուսային մրգերի լավագույն մատակարարներից է համարվում, ու ամեն տարի մեծ քանակությամբ նման արտադրանք է Հայաստան ներկրվում: Գաղտնիք չէ, որ այս գործում էլ մենաշնորհներ կան, ու հավանաբար այդ պատճառով որոշակի ոչինչ չի նշվում՝ անգամ փոքր ծավալներով ներկրումներ կատարել ձգտողներին անորոշության մեջ թողնելով: Փոքր չէ հավանականությունը, որ  ժամանակի ընթացքում ներկրումների ծավալը կավելանա, ու մենաշնորհներ տնօրինողները դրանից կտուժեն: Այսչափ անորոշ պատասխանը թերեւս այդ հանգամանքով էլ պայմանավորված էր:




Լրահոս