Առավոտ. ՀԱԿ-ը կանգնած է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վաղ թե ուշ` այդ որոշումը պիտի կայացվեր: Այդ որոշումը Արամ Սարգսյանի և նրա թիմի քաղաքական և քաղաքացիական խիզախության դրսևորումն է: Ավելին ասեմ, ՀԱԿ-ի ղեկավարությունը պետք է շնորհակաւ լինի Արամ Սարգսյանից, որ ունենալով արդեն իսկ խորքային տարաձայնություններ` այդ որոշումը չկայացվեց մինչև խորհրդարանական ընտրությունները, որովհետև ակնհայտ էր, որ եթե Հանրապետություն կուսակցությունը մինչև ընտրությունները լքեր ՀԱԿ-ի շարքերը, ՀԱԿ-ը խորհրդարանում խմբակցություն ունենալու հեռանկար գրեթե չէր ունենա` հաշվի առնելով նրա ստացած քվեները,- Առավոտիե հետ զրույցում անդրադառնալով Հանրապետություն կուսակցության` Հայ ազգային կոնգրեսը լքելու մասին երեկ կայացրած որոշմանը` ասել է Հանրապետության քաղխորհրդի նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Թերթի զրուցակիցը ,շատ դրականե է վերաբերվում ,Հանրապետությունե կուսակցության այդ քայլին: 
Թերթի հարցին` Հայ ազգային կոնգրես դաշինքը կշարունակի՞ գոյատևել որպես այդպիսին, թե՞ կլուծարվի, քանի որ այլ կուսակցություններ էլ քն պատրաստվում լքել այն, Սուրենյանցը ասել է. ՀԱԿ-ը արդեն իսկ նախկին տեսքով գոյություն չունի: Եթե առանցքային կուսակցություններից մեկը` Հանրապետությունը, լքում է այդ դաշինքը, արդեն իսկ կոնֆիգուրացիա է փոխվում: Դուք ավելացրիք, որ մի շարք այլ քաղաքական սուբյեկտներ պատրաստվում են լքել դաշինքը, ավելին, մարզային պատասխանատուներից մեկը` Աշոտ Զաքարյանը, ով առանցքային դերակատարության ուներ ՀԱԿ-ում, նույնպես հեռացավ: Այսինքն` ՀԱԿ-ը կանգնած է լուրջ,ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ, և արդեն իսկ մենք գործ ունենք մի ՀԱԿ-ի հետ, որը որևէ առնչություն չունի այն ՀԱԿ-ի հետ, որը ձևավորվել էր 2008-ի օգոստոսի 1-ին: Հիմա ՀԱԿ-ի ղ եկավարության խնդիրն է հետևություններ անել, փորձել գոնե ՀԱԿ-ը պահպանելու նպատակով ինստիտուցիոնալ փոփոխությունների գնալե:
 




Լրահոս