Ժողովուրդ . Լարված են Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և Աժ փոխխոսնւսկ էդուարդ Շարմազանովի հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` բավականին լարված են Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և Աժ փոխխոսնակ էդուարդ Շարմազւսնովի հարաբերությունները: Պատճառներից մեկն այն է, որ Շարմազանովը դեմ է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու գաղափարին ու կոշտ է արտահայտվում ԲՀԿ-ականների հասցեին, ինչը դուր չի գալիս Աբրահամյանին: Ըստ թերթի տեղեկությունների` Արգամիչն իր մտերմիկ շրջանակներում հայտարարել է, որ եթե ինքը լինի Աժ նախագահ, ապա Շարմազանովը չի լինելու փոխնախագահ: ,Ժողովուրդե-ը փորձել է ՀՀԿ-ականների տարաձայնության մասին լուրը ճշտել նախ Շարմազանովից: ,Ինձ հետ ոչ մի հանրապետական կոնֆլիկտ չունի, Հովիկ Աբրահամյանը հիվանդ է եղել և չի եկել, ես չգիտեմ, թե ինքն ինչ է ուզում, բայց ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը, և մենք ասել ենք, որ մենք միասնականության կողմնակից ենքե,-եզրափակել է Աժ փոխխոսնակը: Իսկ Հովիկ Աբրահամյանը չի պատասխանել թերթի հեռախոսւսզանգերին:




Լրահոս