Առերեսում` «Ա1+»-ի լրագրողի և ԱԺ անվտանգության ծառայության պետի միջև. «Ա1+» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի եւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ այսօր ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում. գրում է «Ա1+»-ը:

Այն տեւել է մոտ երեք ժամ։

Հիշեցնենք, որ հարուցված է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ՝ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, «Ա1+»-ի լրագրողը հրավիրվել է հարցաքննության։ Սա երրորդ հարցաքննությունն է. առաջինն անցկացվել է սեպտեմբերին։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն կայացրել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, որը եւ բողոքարկվեց եւ Գլխավոր դատախազի կարգադրությամբ` քր. գործ էր հարուցվել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 




Լրահոս