Քիչ առաջ armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: 26-ամյա մի երիտասարդ` Արտյոմ անունով, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` տղայի մահվան պատճառը դանակահարությունն է եղել, քանի որ նա կրծքավանդակի հատվածում վնասվածք է ստացել:
Այլ մանրամասներ մեզ առայժմ չի հաջողվել պարզել: