Facebook սոցիալական ցանցի բաժանորդները Կալիֆորնիայի Սան-Խոսեի դատարան հայցեր են ներկայացրել, որոնցով ընկերությանը մեղադրում են իրենց ինտերնետ-գործունեությանը հետեւելու մեջ: Օգտատերերը ընկերությունից 15 միլիարդ դոլար փոխհատուցում են պահանջում:
Ընդհանուր առմամբ նման բողոքներով 21 հայց է ներկայացվել դատարան:
Բաժանորդները պնդում են, որ Facebook-ը հետեւել է իրենց նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք դուրս են եկել ցանցից:
Սոցիալական ցանցի դեմ բողոքները ներկայացվել են հենց այն օրը, երբ Facebook-ը սկսել է Nasdaq բորսայում իր բաժնետոմսերի վաճառքը: Ընկերության արժեքն այսօր գնահատվում է գրեթե 104 միլիարդ դոլար: