ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Շնորհավորելով երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը: