Հայաստան ուղարկվող տրանսֆերտային հոսքերը նվազում են. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին Հայաստան ուղարկվող տրանսֆերտային հոսքերի նվազման միտումը շարունակում է պահպանվել: Արտերկրից Հայաստան կատարված ոչ առեւտրային փոխանցումների դեռեւս պահպանվող չնչին աճը պայմանավորված է մի շարք այլ գործընկեր երկրներից ուղարկված գումարների ավելացմամբ: Տարեսկզբի ինը ամիսներին գրեթե 16 միլիոնով ավել են եղել մուտքերը Միացյալ Նահանգներից: Դրանք հասնում են շուրջ 74 մլն դոլարի: Տրանսֆերտային հոսքերի որոշակի աճ կա եվրոպական երկրներից, մասնավորապես Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից:
Մասնավոր փոխանցումներն ավելացել են նաեւ Ղազախստանից: Վերջինս այդ ոլորտում Հայաստանի` մեծությամբ երրորդ գործընկերն է Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից հետո: Թե տրանսֆերտային հոսքերի դինամիկան մինչեւ տարեվերջ ուր կհասնի, դեռ վաղ է ասել: Ամեն դեպքում, այս փուլում միտումները դրական չեն: Եթե շարունակվեն անցած մի քանի ամիսների դրսեւորումները, ապա կասկած չկա, որ տարեվերջին հերթական անգամ կարձանագրվի արտերկրից փոխանցվող գումարների կրճատում: Վերջին անգամ Հայաստանը նման խնդրի բախվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին: Թեեւ այն ժամանակ անկման միտումները շատ ավելի խորն էին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս