
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ավագանին այս տարվա ապրիլի 30-ի նիստում որոշել էր մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Որոշման մեջ նշված է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգն է»: Ստալինյան եւ լենինյան շրջանի բարձրաստիճան պաշտոնյայի, հազարավոր մարդկանց գնդակահարության եւ աքսորման որոշումներ ստորագրած անձի արձանը Երեւանում տեղադրելու հարցը երեւանցիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, եւ խնդիրը մնում է չլուծված: «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից պարզել՝ ի՞նչ եղավ Միկոյանի արձանի տեղադրման հարցը: «Ավագանու որոշումն ուժի մեջ է, արձանը պատրաստ է, բայց թե նախաձեռնողները երբ կտեղադրեն այն, հայտնի չէ: Քննարկումները շարունակվում են»,- ասաց Արեյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: