Օրենքով գող Զապը Հայաստանում է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը` Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ` շորթում և սպանություն կատարելու համար:
Հայտնի է, նաև մամուլում է մի քանի հրապարակում եղել, որ Զապը Հայաստանում է: Բայց մեր հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Սողոյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, սակայն չեխական կողմը չի դիմել Հայաստանին` Սողոյանին գտնելու և իրենց հանձնելու խնդրանքով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս