ՍԱՊԾ նորանշանակ պետի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սփյուռքի նախարարի արդեն նախկին տեղակալ, Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի` պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը: ԲՊԱԷՀ կայքում հրապարակաված փաստաթղթերի համաձայն` Հայրապետյանն ունի 2 հողամաս, 6 բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ, 3 ավտոմեքենա` «MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «NISSAN TEANA 250XV V6», «TOYOTA RAV 4 2.0 L» մակնիշների: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 130 մլն դրամ և 700 հազար դոլար, ամբողջը միասին` ավելի քան 1 մլն դոլար: Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 8 տեղից ստացված շահաբաժին` 65 մլն դրամ և 190 հազար դոլար ընդհանուր արժեքով: Արմեն Հայրապետյանն իր կարիերան սկսել է Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի միջնակարգ դպրոցում պատմություն դասավանդելով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս