Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել ` դիմելով վարորդներին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
“2012 թ. փետրվարի 7-ին ընդունված “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաեւ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թ. հունիսի 2-ից: Թյուրըմբռնումներից եւ անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթեւեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին եւ ճանապարհային երթեւեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: Մաղթում ենք անարգել երթեւեկություն”: