
Նոր Մոսկվայում կողոպտել են հայտնի դերասան Գենադի Խազանովի ընտանիքը: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է РИА Новости-ին, որ միջադեպը տեղի է ունեցել Պերվոմայսկոյե գյուղի տներից մեկում:
Նախնական տվյալների հաանաձայն՝ հանցագործը գողացել է արծաթյա սպասք, ձեռքի երկու ժամացույց և մետաղյա չհրկիզվող պահարան:
Նոր Մոսկվայում գտնվող տանը կատարված գողության մասին իրավապահ մարմիններին է հայտնել Էստրադայի թատրոնի ղեկավար Գենադի Խազանովի դուստրը:
Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի գողության հոդվածով: Իրավապահների խոսքով՝ պատճառված վնասի չափը դեռևս չի պարզվել: