
Ազգային ժողովում այսօր շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումնեը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եկող տարվա բյուջեով նախատեսված է հատկացնել 245,6 մլն դրամ, որը 2014-ի ցուցանիշից ավելի է 26,4 մլն դրամի չափով:
Բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ հիմնականում ավել գումար տրվել է աշխատավարձի ավելացման և էլեկտրաէներգիայի թանկացան պատճառով:
«Գերակշիռ մասն ընթացիկ ծախսերն են ավելացել, որի մեջ աշխատավարձի համար գումարը 29 մլն է կազմում», – նշեց նա: