
ԿԸՀ-ն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը նշանակել է մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ին։ Մինչ այդ տեղի կունենա ԱԺ պատգամավորներին մանդատներ հանձնելու արարողությունը։ 2012թ. մայիսի 6–ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 կուսակցություն և 1 դաշինք։
Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, ավանդույթի համաձայն, կբացի ամենատարեց պատգամավորը՝ տվյալ դեպքում թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված, 62-ամյա Վրեժ Մարկոսյանը։