Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարության պայմանների այս տարվա համաթիվը. Հայաստանը չորս կետով առաջ է շարժվել՝ 49-րդից հասնելով 45: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այս համաթվի մեկ բաղադրիչի գծով գրանցված առաջընթացը՝ հարկերի վճարման բաղադրիչով, մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղը և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը:
Ուզում եմ, որ բոլոր նախարարները շարունակեն մոնիթորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն ձեռնարկեն միջոցառումներ դրանք բարելավելու, այլ հանրությանը դա ներկայացնելու: Հարկ է նաև հանրությանը ներկայացնել ոչ միայն մեր գործարար միջավայրը, այլև մեր արտադրողին. օրինակ՝ կարելի է բոլոր ընդունելությունների, միջոցառումների ժամանակ տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություն տալ: Մենք ունենք շատ որակյալ արտադրողներ և հարկ է նրանց հնարավորինս աջակցել», – հայտարարեց նա: