Սյունիքի մարզի Ծավ գյուղի գյուղապետարանում մայիսի 29-ին կկազմակերպվեն հասարակական լսումներ` Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը նաեւ հրապարակել է հանքավայրի շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցության գնահատականը:
Հանքավայրի ուսումնասիրությունն իրականացնում է “Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս” ընկերությունը: Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հարավային մասում, Կապան քաղաքից 55 կմ դեպի հարավ-արեւմուտք, Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին: անքավայրի տարածքում որոնողական աշխատանքները սկսվել են դեռեւս 1971 թվականին եւ ընդհատումներով շարունակվում են մինչ այժմ:
Հանքաքարի համեմատաբար պարզ նյութական կազմը եւ ոսկու բավարար պարունակությունը ենթադրում է բավականին բարձր տեխնոլոգիական ցուցանիշների ստացման հնարավորություններ:
Ենթադրվում է, որ հանքավայրում առկա են 2.8 տոննա ոսկու եւ 4 տոննա արծաթի պաշարներ: