
Թուրքիայի Խորհրդարանը ծրագրում է փոփոխություն մտցնել երկրի Աշխատանքային օրենսգրքիում: Նոր օրենքը հնարավորություն կտա գործատուին աշխատանքից ազատել այն աշխատակցին, որը աշխատանքի կգա “ալկոհոլ ընդունած” վիճակում: Նախկինում օրենքում խոսվում էր “գինովցած” լինելու մասին: Փոփոխություններից հետո աշխատակիցը կհեռացվի առանց վճարման: Հարցը թեժ քննարկումների առարկա է դարձել թուրքական քաղաքական ուժերի շրջանակներում: Օրենքին դեմ հանդես եկողները պնդում են, թե “ալկոհոլ ընդունած” կարելի է համարել անգամ նախորդ օրը խմած մարդկանց, որոնց արյան մեջ ալկոհոլի որոշ տոկոս պահպանվում է նաև հաջորդ օրը: