
Անգլիայի լիգայի գավաթի վիճակահանության արդյունքում որոշվել են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը: «Չելսի»-ն մրցակցի խաղադաշտում կմրցի «Դերբի»-ի հետ, «Լիվերպուլը» կհանդիպի «Բորնմուտին», «Տոտենհեմ»-ը կխաղա «Նյուքասլ»-ի հետ, իսկ «Սաութհեմփթոն»-ը հյուրընկալվելու է «Շեֆիլդ Յունայթեդ»-ին:
Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 16-ին և 17-ին:
Անգլիայի լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Դերբի» – «Չելսի»
«Տոտենհեմ» – «Նյուքասլ»
«Բորնմուտ» – «Լիվերպուլ»
«Շեֆիլդ Յունայթեդ» – «Սաութհեմփթոն»