
Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ մայիսի 18-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աչաջուր գյուղի երեք բնակիչներ՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի վերին հատվածում` սարամիջյան հողային ճանապարհին, 1966 թ. ծնված Գրիշա Ղ.-ի վարած ՈւՐԱԼ-43203 մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով էլ ուղևորները ցատկել են մեքենայի բեռնախցիկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: