
Երեկ` մայիսի 18-ին սպանվել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի եղբայրն ու նրա աջ ձեռքը` Մախիր Ասադը: Ինչպես հայտնում է “Աշ-Շուրուկ” թերթը, նրան սպանել է վերջինիս թիկնապահը: Թերթի պնդմամբ`նրա վրա արձակվել է 30 փամփուշտ, ինչից հետո Մախիր Ասադը ժամեր շարունակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սիրիան արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է հակակառավարական չդադարող ելույթների պայմաններում: ՄԱԿ-ի տվյալներով` երկրում սպանվածների թիվը գերազանցել է 10 հազարը: