
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը աշխատակազմի նոր ղեկավար ունի: Այսօր Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մհեր Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար։