ՀՀԿ տատիկը պառակտում է մտցնում Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս հինգշաբթին առանձնահատուկ էր ՀՀԿ տատիկի համար: Կառավարության շենքի բակում նա իր հերթական սիրո խոստովանությունն ուղղեց Գագիկ Ծառուկյանին՝ անեծքների տարափ տեղալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխին:

Տատիկի հերթական մենախոսությունն իսկապես բացառիկ էր, որովհետև ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի սիրուց կուրացած այս կինը երբևէ ԲՀԿ-ի հասցեին նման անկեղծ հաճոյախոսություններ չէր հնչեցրել:

Ի դեպ, Կառավարության շենքի բակում աստիճանաբար հետևողական քաղաքացիների խումբ է ձևավորվում, ովքեր տատիկին չզիջող համառությամբ 5000 դրամանոցներ են պահում նրա գլխին, փորձում ընդհատել և մեկնաբանել նրա ելույթները, իսկ այսօր էլ տարեց մի մարդ 3 մատի գործողություն ցույց տվեց տատիկին: ՀՀԿ տատիկն էլ, իհարկե, բացարձակապես չի պատրաստվում զիջել կառավարության բակում ամենշաբաթյա մինի հանրահավաքների նախաձեռնությունը:

 




Լրահոս