
Ադրբեջանում այսօր առավոտյան երկու երկրաշարժ է գրանցվել` 3.5 եւ 3.1 բալ ուժգնությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք` երեկ Ադրբեջանի Զագատալ շրջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, ցնցումները զգացվել էին նաեւ ՀՀ տարածքում՝ Ստեփանակերտ և Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ: Հայտնի է, որ երեկվա երկրաշարժի հետեւանքով 500 տուն է փլուզվել: