Երեկ Թանգարանների միջազգային օրն էր. 1978-ից այդ օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում: Իսկ արդեն 8-րդ տարին է, որ Հայաստանը ևս աշխարհի բազմաթիվ երկրների հետ միացել է այս գեղեցիկ տոնին: Չնայած Եվրոպական միության կողմից այս տարի հայտարարված է Թանգարանը փոփոխվող աշխարհում խորագիրը, սակայն Հայաստանում Թանգարանների գիշեր ակցիան կանցկացվի “Գիրը փոփոխվող աշխարհում” կարգախոսով: Երկրաբանական թանգարանը Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում իր այցելուներին ներկայացրեց “Աշխարհի քարերը” սրահի բացումը: Երկրաբանական Թանգարանի ղեկավար Գայանե Վարդանյանը armlur.am-ի հետ զրույցում կարևորեց Աշխարհի քարերի սրահի բացումը նշելով, որ մինչ այժմ հնարավորություն չի եղել իականացրնել այս ծրագիրը, սակայն երկրաբանակ թանգարանի տրամադրած սրահի, ինչպես նաև Արա Ցոլակի Դիլդիլյանի տրամադրած հավաքածուների շնորհիվ կազմվեց այս գեղեցիկ սրահը, որտեղ ներկայացված են աշխարհի հայտնի միներալները: Դասախոս Սուսաննա Թովմասյանը նշեց, որ Հայաստանը երկրաբանական թանգարան է բաց երկնքի տակ: Ըստ նրա, որքան մեր մատաղ սերունդը ճանաչի ՀՀ աշխարհը, երկրաբանական ընդերքը այն ավելի կգնահատվի.”Մենք մեր հարստությունը պետք է գնահատենք: Թանգարանային գիշերը կարծում եմ, որ այս ամենին մեծ նպաստ կբերի”,-նշեց նա: Նշենք որ Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937-ին ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ.դոկտոր պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի շնորհիվ:
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ. (տեսանյութեր, լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ