Երեկ Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող 19-ամյա Լևոն Հայրապետյանի մահվան դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից, նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել Լևոն Հայրապետյանի ծնողները` Ք. Ներսիսյանը և Ա. Հայրապետյանը։
Վերջիններս մասնավորապես նշել են, որ իրենց որդին` Լևոն Հայրապետյանը, բնածին սրտի արատ է ունեցել և ավելի քան 10 տարի հաշվառված է եղել Երևան քաղաքի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: