
Խորհրդարանական եռյակը նկատելի չէ. նկատելի է միայն «Բարգավաճ Հայաստանը»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ դա երևում է հոկտեմբերի 24-ին կայացած վերջին հանրահավաքի արդյունքներով: «Իրականում ես սովոր եմ բեմադրության մասին դատել դերասանների խաղով, ոչ թե դեկորացիաներով», – ընդգծեց Աշոտյանը: