Ինքնասպանության փորձ կատարած 22-ամյա Լենան հարբած է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանում ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել: Նոր-Նորքի 2-րդ զանգվածում 22-ամյա Լենա Խ.-ն իրեն բնակարանի երկրորդ հարկից ցած է նետել:

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից Armlur.am-ը տեղեկացավ, որ Լենան իրենց մոտ է տեղափոխվել «պոլիտրավմա, ուղեղային կոմա» ախտորոշմամբ և այժմ գտնվում է Վերակենդանացման բաժնում: Այս պահին երիտասարդ աղջկա վիճակը բավարար է: Նրա մոտ առկա է եղել նախադաստակների կոտրվածք, կզակի վնասվածք-վերք: ԲԿ-ից մեզ տեղեկացրին նաև, որ աղջկա արյան մեջ 1,3 տոկոս ալկոհոլ է եղել:

ՀՀ Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկանում է, որ ինքնասպանության փորձի դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր՝ հանգամանքները պարզելու համար:




Լրահոս