
ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 19-ի աշխատակարգային նիստում “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել “Հայ Ազգային Կոնգրես”կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին”ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը։ Ինչպես armlur.am-ին հայտնեցին ՍԴ մամուլի ծառայությունից, դատարանը որոշել է նաեւ գործի դատաքննությունը նշանակել 2012թ. մայիսի 25-ին, ժամը 10:00-ին։