
Վարդենիսի նախկին անասնապահական համալիրի մոտ միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում նույնիսկ կրակոցներ են հնչել, սակայն բարեբախտաբար տուժողներ չկան: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից armlur.am-ին փոխանցեցին, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 եւ 235 հոդվածի հատկանիշներով: Միջադեպի մասնակիցները ստորագրությամբ բաց են թողնվել, սակայն միջոցառումներ են ձեռնարկվում կրակոցի հեղինակի` Ռաֆայել Թադեւոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: