Մահացու վրաերթ Երեվանում (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ մայիս 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում՝ Էրեբունի օդանավակայանի ճանապարհին Մազդա Ցե Իքս 7 մակնիշի 30 ՏԼ 451 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, և թողնելով նրան անօգնական, ինչպես նաև թողնելով ավտոմեքենան վրաերթի վայրում, դիմել է փախուստի։ Դեպքի վայրում եղել է նաև հետիոտնի անցումը թույլատրող համապատասխան ցուցանակը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Զաբել Անտաբյանն էր։
Վրաերթից հետո Մազդան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մտել գազի խողովակի տակ։ Ճանապարհային ոստիկանության կանչով դեպքի վայր են ժամանել գազի համապատասխան ծառայության աշխատակիցները, որպեսզի զննեն, թե արդյոք վրաերթի հետևանքով գազի արտահոսք կա, թե ոչ։ Բարեբախտաբար, պարզվել է, որ այդպիսի վտանգ չկա։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ ՝ պարզելու համար, թե ով է վարել Մազդան և ով է վրաերթի հեղինակը։
 




Լրահոս