Վարդատոն` Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է աշուղ Սայաթ – Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված Վարդատոնի միջոցառմանը։ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և “Սայաթ-Նովա” մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում մեծ աշուղի երգերի երկրպագուները նախ քայլերթով անցել են Սայաթ-Նովա փողոցով, այնուհետ միացել Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոցի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում՝ մեծ քնարերգուի հուշարձան -աղբյուրի մոտ հավաքված քաղաքացիներին: Խորհրդանշական մեկական վարդով հարգանքի տուրք մատուցելով Սայաթ-Նովայի հիշատակին, ներկաները մեկ անգամ ևս փաստել են այն մեծ դերակատարումը, որ ունեցել է մեծ աշուղը հայ երգարվեստի պահպանման ու շարունակման ազգանվեր գործում: Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914 թվականին` մեծն Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այդուհետ այն դարձել է ավանդական և ամեն տարի մայիսի վերջին Թբիլիսիում նշվել է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր: 
 
 




Լրահոս