
Մոսկվայում երեք անհայտ անձինք հարձակվել են երկու ինկասատորների վրա, որոնք դուրս գալիս են եղել Վոլգոգրադյան պողոտայի վրա գտնվող ավտոսրահից: Զենքի սպառնալիքի տակ կողոպտիչները խլել են նրանց պայուսակները, որոնց մեջ եղել է 46,8 մլն ռուբլի, և հեռացել հանցանքի վայրից Audi ատոմեքենայով:
Ինչպես РИА Новости-ին տեղեկացրել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից, ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: