Սերբիան նոր նախագահ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում  հաղթանակ է տարել 60–ամյա ընդդիմադիր թեկնածու՝ Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդ Թոմիսլավ Նիկոլիչը,-գրում է  ՌԻԱ նովոստի գործակալությունը: Թեև նախնական տվյալներով հաղթած թեկնածուի առավելությունը մյուս թեկնածուի՝ նախկին նախագահ Բորիս Տադիչի հանդեպ ընդամենը 1.5-2 % է  այնուամենայնիվ, Տադիչն արդեն ընդունել է իր պարտությունը և անգամ հանդես եկել շնորհավորական ուղերձով։ “Ես շնորհավորում եմ Թոմիսլավ Նիկոլիչին հաղթանակի կապակցությամբ։ Դա ազնիվ և վաստակած հաղթանակ էր։ Մաղթում եմ նրան մեծ հաջողություններ այս՝ բավական ծանր պաշտոնում”,- ասել է Տադիչը իր շտաբում արված ուղերձում։
Սերբիայի նախագահն ընտրվում է 5 տարով։ Տադիչն ու Նիկոլիչը մրցակցել են 2004 եւ 2008 թթ. նախագահական ընտրություններում։ 2 դեպքում էլ առաջին փուլում հաղթել է Նիկոլիչը, երկրորդ՝ վերջնական փուլում՝ Տադիչը։




Լրահոս