
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի ցուցադրած խաղից:
«Թիմը մոռացել է նախորդ շաբաթվա ընթացքում կատարվածն ու կենտրոնացել Պրիմերայի 10-րդ տուրում կայանալիք «Սելտա»-ի հետ խաղի վրա:
Շատ գոհ եմ Սուարեսի խաղից: Լուիսը «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մակարդակին էր և ոչնչով չէր զիջում»,- նշել է Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Բարսելոնա»-ի ու «Էսպանյոլ»-ի դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Իսկ Էնրիկեի սաները հետխաղյա 11մ հարվածաշարում կարողացել էր առավելության հասել: